«Հայանտառի»-ի և գյուղատնտեսության նախարարության պլաններում է երեք անգամ ավելացնել անտառահատումների ծավալը

Թեղուտ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից

…2011թ-ին, ելնելով պետբյուջեի սուղ միջոցներից, նախատեսվել է պետբյուջեից ֆինանսավորել անտառի պահպանության ծախսերի միայն մի մասը: Այսպես, պահպանության համար անհրաժեշտ նվազագույն 985000 հազ. դրամից պետբյուջեով այս նպատակի համար նախատեսվել է 708700 հազ. դրամ կամ նվազագույն ծախսի 71.9%-ը: Պահպանության համար անհրաժեշտ մնացած 276300 հազ. դրամի ծախսը պետք է կատարվի համակարգի ուժերով` անտառօգտագործումից ստացված եկամուտներով:

Անտառվերականգնման համար անհրաժեշտ կրիտիկական նվազագույն 280672 հազ. դրամի դիմաց պետբյուջեից ոչինչ չի նախատեսվել, ինչը նշանակում է, որ նախորդ տարիներին հիմնադրված անտառկուլտուրաների խնամքի ծախսերը նորից պետք է կատարվեն սեփական եկամուտների հաշվին: Այսինքն համակարգին միայն պահպանության եւ անտառվերականգնման համար անհրաժեշտ է 556972 հազ. դրամ մաքուր սեփական եկամուտ:

Համակարգի սեփական եկամուտները առաջանում են անտառօգտագործումից` հիմնականում բնափայտի մթերումից եւ իրացումից, որն ենթադրում է նաեւ որոշակի ծախսեր, քանի որ հատատեղերը տարեցտարի հեռանում են եւ փայտանյութի ինքնարժեքը մեծանում է: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը եւ նոր հատատեղերի հեռավորությունը բնակավայրերից, նման քանակով զուտ եկամուտ ստանալու համար անհրաժեշտ կլինի ավելացնել տարեկան հատատեղային ֆոնդը` այն հասցնելով մինչեւ 90000 խմ-ի:

Ամփոփելով վերը նշվածը` ապօրինի հատումների կանխարգելման եւ նվազեցման նպատակով, 2011 թվականի առաջնահերթ խնդիրներն են.

1. Տարանջատել անտառի պահպանությունը անտառօգտագործումից` ներդնելով հատատեղային ֆոնդի հատման եւ իրացման մրցութային կամ աճուրդային եղանակ:

2. Քանի որ բնափայտի փաստացի օգտագործման ծավալները մի քանի անգամ գերազանցում են օրինական մթերվող փայտանյութի ծավալները` անհրաժեշտ է ավելացնել օրինական փայտանյութի մթերման ծավալները` հաշվի առնելով նաեւ «Ապօրինի անտառհատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագրի» (ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշում) ժամանակացույցի 5-րդ կետը:

3. Վառելափայտի գների դիֆերենցված սահմանում, ինչը ոչ անտառամերձ համայնքների համար, այն բարձրացնելու դեպքում, վառելափայտը կդարձնի գազի ներկա գնի հետ համամատած ավելի նվազ գրավիչ, իսկ անտառամերձ համայնքների համար, նվազեցնելու դեպքում` օրինական ձեւով ձեռք բերելու տեսակետից ավելի նախընտրելի:

4. Անմշակ շինափայտի արտահանման արգելքի ժամանակավոր վերացում, որը թույլ կտա իրականացնել անտառշինությամբ նախատեսված արդյունաբերական հատումները եւ ապահովել մթերված շինափայտի իրացումը:

5. Անտառային տարածքներից ապօրինի բնափայտի դուրս բերումը կանխելու նպատակով անտառային ճանապարհներին տեղադրել մշտական ուղեփակոցներ (շուրջ 200 հատ):

6. Ապօրինի հատված փայտանյութի տեղափոխումը կանխարգելելու նպատակով հանրապետության մայրուղիներում տեղադրել մշտական հենակետեր:

7. «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի (2005 թվականի մայիսի 3) 6-րդ հոդվածի 9-րդ կետը` «Ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով» շարադրել հետեւյալ փոփոխությամբ` «….սահմանված գների հնգապատիկի չափով»:

8. ՀՀ կառավարության որոշմամբ կանոնակարգել անտառամերձ համայնքների բնակչության կողմից վառելափայտի օգտագործումը (համապատասխան որոշման նախագիծը գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարությունում):

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to «Հայանտառի»-ի և գյուղատնտեսության նախարարության պլաններում է երեք անգամ ավելացնել անտառահատումների ծավալը

  1. Lox Lavaասում է՝

    Der antarum ban man ka hatelu?…dzenner@ tak tehitza galis… inch “արդյունաբերական հատումներ”, inch “մրցութային կամ աճուրդային եղանակ,” herika toz pchel… dnel “shlangbavoy” u pogh kondzel—et lav haskanalia…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.