Ապօրինի հատումների դեմ պայքարը` հիմնախնդիր

Այն, որ ապօրինի հատումները նախորդ տարիների համեմատ նվազել են, վկայում են ե՛ւ վիճակագրական տվյալները, ե՛ւ բնապահպանները: «Հայանտառի» տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ համոզված է, որ վերջին տարիներին ապօրինի հատումների ծավալների նվազեցմանը մեծապես նպաստել է երկրի բնակավայրերի գազիֆիկացման բարձր տեմպը` 2003 թվականին գազ օգտագործող աբոնենտների թիվը եղել է 132 612, իսկ 2010 թվականին՝ 610 000 (ավելացել է շուրջ 4,6 անգամ):

Դրա հետեւանքով խիստ նվազել է քաղաքների բնակչության` փայտանյութի նկատմամբ պահանջարկը: Նրա ներկայացմամբ, այս համատեքստում անտառային ոլորտի համար պատասխանատու պետական կառույցներին զուգահեռ ապօրինի հատումների կանխարգելման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել նաեւ բնապահպանական հասարակական կառույցների ջանքերով:

Արդ, նախորդ՝ 2010 թվականը անտառպահպանության տեսակետից որքանով էր բարենպաստ «Հայանտառի» համակարգի անտառների համար:

Ըստ Մ.Մաթեւոսյանի. «2010թ. ստուգումների արդյունքում «Հայանտառի» 18 անտառտնտեսություն-մասնաճյուղերում հաշվառվել են ապօրինի հատված 1532 ծառերի կոճղեր»:

Նախորդ տարվա ընթացքում մասնաճյուղ անտառտնտեսությունները կազմել են ապօրինի ծառահատումների վերաբերյալ 140 արձանագրություն։ Դրանցից 31-ն ուղարկվել է իրավապահ մարմիններին, իսկ 109-ը` մարզերի տարածքային բնապահպանական պետական տեսչություններ»: Նկատենք, որ 2010-ի ընթացքում «Հայանտառի» մասնաճյուղերում իր հերթական ստուգումներն է իրականացրել նաեւ բնապահպանական պետական տեսչությունը (ապօրինի հատված է եղել 988 ծառ):

Ըստ Մ.Մաթեւոսյանի, 2010-ին իրավապահ մարմինների ներկայացրած միջնորդագրերի, ինչպեսեւ մասնաճյուղերի տնօրենների ներկայացրած միջնորդությունների քննարկման արդյունքում «Անտառտնտեսության» մասնաճյուղերի 49 աշխատակից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, այդ թվում` նկատողություն, խիստ նկատողություն, ընդհուպ աշխատանքից ազատում:

Պարզվում է, 2003-ին անտառային տարածքներում հայտնաբերվել են 42236, 2004-ին` 32766, իսկ 2005-ին` 21703 ապօրինի հատված ծառեր: Իսկ 2006-ին «Հայանտառի» անտառային տարածքներում արձանագրված ապօրինի ծառահատումները կտրուկ նվազել են՝ հասնելով 5784-ի: Վերջին 3 տարիներին` 2008-2010թթ. այդ թիվը 2000-2500-ի շրջակայքում է:

Չնայած վերջին տարիներին արձանագրված ապօրինի հատված ծառերի քանակի բազմակի նվազմանը` ապօրինի անտառօգտագործումների դեմ պայքարը եղել եւ շարունակում է մնալ անտառային համակարգի գլխավոր խնդիրը: Համաձայն «Հայանտառի» տնօրենի. «Հաշվի առնելով, որ ներկայումս անտառների վրա հիմնական ճնշումներն իրականացվում են անտառամերձ համայնքների բնակիչների կողմից (նկատենք, որ անտառամերձ տարածքներում «Հազարաշեն» ՀԿ-ի կատարած ուսումնասիրություններն էլ նույնն են վկայում.- Լ.Հ.), գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերի բնակչության կողմից օգտագործվող թափուկ վառելափայտի ձեռքբերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը, կարծում ենք, մեծապես կնպաստի անտառամերձ համայնքների բնակչության կողմից ապօրինի անտառօգտագործման ծավալների կրճատմանը»:

Այն, որ անտառային ոլորտը լրջագույն կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, որ այս բնագծում գործառույթների հստակեցման խնդիր կա, մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Այս համատեքստում ոլորտի պատասխանատուները կարեւորում են անտառի պահպանության տարանջատումը անտառօգտագործումից, վառելափայտի տարբերակված գների սահմանումը: Ասենք, ոչ անտառամերձ համայնքների համար վառելափայտի գինը բարձրացնելով` այն կարելի է դարձնել գազի ներկա գնի համեմատ նվազ գրավիչ, իսկ անտառամերձ համայնքների համար, նվազեցնելու դեպքում` օրինական ձեւով ձեռք բերելու տեսակետից նախընտրելի է:

Լուսինե Հովհաննիսյան, Հայոց աշխարհ

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.