Երևանը շարունակ բետոնապատվում է

Երևանը շարունակ կառուցապատվում ու բետոնապատվում է: Նորակառույցները, սրճարաններն ու սուպերմարկետները նորանոր կանաչ տարածքներ են զավթում ու արդեն դժվար է դրանց պուրակ կամ զբոսայգի անվանել: Քաղաքում արդեն հազվադեպ կարելի է գտնել բակային այնպիսի կանաչ տարածքներ, որոնք դեռ չեն ասֆալտապատվել կամ դեռ չեն շղթայվել ավտոտնակներով: Քաղաքացիների կարծիքը ոչ հարցնում են, ոչ էլ հաշվի են առնում: Անցյալի ու ներկայիս քաղաքապետերն ու պրեզիդենտներն առաջնորդվում են բացառապես սեփական ու իրենց հովանավորյալների բիզնես շահերով, իսկ ծառն ու թուփը նրանց չի հետաքրքրում: Ինչպես վերջերս ասեց փոխքաղաքապետը` «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը»:

Բնապահպանական ակցիա կառավարության շենքի դիմաց

Պետական կառույցների անգործությունից ու թողտվությունից վրդովված, կանաչը պաշտպանելու ձգտումով երիտասարդների մի խումբ մի քանի կազմակերպությունների հետ միասին փորձ արեց ավերումից փրկել մի անտառ: Հետո մի այլ խումբ փորձեց բետոնից պաշտպանել երևանյան մի այգի: Ավելի ուշ ծնվեցին մյուս խմբերը` կենդանիներին պաշտպանելու, պուրակներ ու նույնիսկ քաղաքներ փրկելու համար

Ակտիվիստներն անհամար նամակներ են հղում պետ. մարմիններին, ցույցեր, երթեր են անցկացնում, ֆիլմեր նկարահանում, կազմակերպում են կոնֆերանսներ, համերգներ, ստորագրահավաքներ ու ամենը` ապարդյուն. անտառը հատվում է, այգին կառուցապատվում, կենդանիները սպանվում են, քաղաքները վերածվում են հանքերի:

Անշուշտ, ուժերն անհավասար են: Բայց միթե՞ անհնար է հաջողել այս պայքարում: Եվ ի՞նչն է խոչընդոտում: ի՞նչն է խանգարում գնալ մինչև վերջ. դիմել քաղաքացիական անհնազանդության միջոցներին, անցնել էկոսաբոտաժների ու վճռական գործողությունների:

ecowarriors !!

Կարծում եմ վախն է պատճառը, կամ էլ անկեղծ չենք մեր պայքարներում: Երկուսից մեկը: Վախենում ենք վտանգի ենթարկել մեր առողջությունն ու կյանքը, մեր հարազատների համար ենք անհանգստանում: Դե մի անտառ էլ թող հատվի, մի այգի էլ թող կառուցապատվի, մի կենդանատեսակ էլ թող վերանա, մի քաղաք էլ թող հանք դառնա: Բայց բանն էլ հենց նրանում, որ էկոլոգիական աղետի շեմին ենք կանգնած. լայնածավալ անտառահատումներ, միլիոնավոր տոննաների հասնող տոքսիկ թափոնների տասնյակ պոչամբարներ: Երևանի կանաչ տարածքները հասել են 1-2 տոկոսի, էկոլոգիական ծագման հիվանդությունների թիվն աճում է և վերջապես, շուտով Հայաստանում ուրանի հանքեր են բացվելու:

Էկեք գիտակցենք պահի լրջությունը, վճռական ու հետևողական լինենք մեր պայքարներում, համագործակցենք ու վստահենք միմյանց. հանուն բնության, հանուն մեր ու եկող սերունդների առողջ ապագայի:

Earth First ռադիկալ կազմակերպության պաստառներից մեկը

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Լուսանկարներ, Կարծիք-ում և պիտակվել , , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.