Հայաստանի անտառների մասին տիեզերական տվյալները ցնցող են

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի առաջարկած անտառային հատումների պլանները հիմնավորված չեն: Նրանցում սխալ են ներկայացված անտառածածկ տարածքները, սխալ է նշված անտառների կառուցվածքը, խիտ անտառային տարածքների փոխարեն ներկայացված է նոսր անտառ եւ ընդհակառակը: Այդ պլանների հիման վրա չի կարելի պլանային հատումներ, խնամքի հատումներ եւ նաեւ անատառավերականգնում կատարել: Այդ մասին վկայում են Հայաստանի անտառածածկ հատվածների համար դիստանցիոն զոնդավորման մեթոդով ստացված տվյալները: Արդյունքները Հայաստանում ներկայացվեցին GTZ-ի գրասենյակի կողմից` Անտառային մոնիտորինգի կենտրոնում:

Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ENPI-FLEG-ի անտառային ոլորտի բարեփոխումների ծրագրերի, հասարակական կազմակերպությունները ներկայացուցիչները:

Տվյալները ցնցող էին: Այսպես, անտառտնտեսությունների մենեջմենթ պլանների համաձայն` Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում են 349 հազար հա: Նոր տեխնոլոգիաներ կիրառելու դեպքում տիեզերքից արված լուսանկարներում երեւում է, որ այդ հատվածի մեծ մասում անտառները նոսր են, կամ անտառ չկա: Երբեմն տարբերությունը հասնում է մինչեւ 70%-ի: Օրինակ, Ճամբարակում հատվում է անտառ, որը քարտեզներում չկա: «Հարկավոր է իրավիճակի մասին պատկերացում ունենալ եւ հետո նոր միայն որոշել, թե ինչպես է կարելի օգտագործել անտառը: Իսկ այժմ ստացվում է, որ մենք ունենք փակ պահարան եւ կարծում ենք, որ այնտեղ պահված են 6 աթոռներ, բայց իրականում այնտեղ երկու սեղան է , իսկ աթոռ ընդհանրապես չկա,- ասաց GTZ-ի «Հատուկ պահպանվող տարածքներում եւ անտառներում կենսաբազմազանության կայուն կառավարման» ծրագրի ներկայացուցիչ Այսեր Ղազարյանը,- եթե այդ տվյալներն արհամարվեն, ապա հետեւանքները կարող են շատ լուրջ լինել»: Նույնիսկ առանձին տվյալներում երեւում է, որ անտառը հասանելի վայրերում հատված է եւ պահպանված է անհասանելի վայրերում: Այս տեսանկյունից «Հայանտառ»-ի մշտական հավաստիացումները, թե անտառն անհրաժեշտ է հատել նրա պահպանման համար, դառնում է բացարձակ անհամոզիչ: Ավելի անհամոզիչ են դառնում չինովնիկների հայտարարությունները, թե տիեզերական լուսանկարումներն իրենց պետք չեն:

Նշենք, որ ծրագիրը չէր հաշվել հատուկ պահպանվող տարածքները, քանի որ Անտառային մոնիտորինգի կենտրոնը զբաղվում է «Հայանտառ»-ի կառավարման ներքո գտնվող անտառներով: Սակայն մեր տվյալներով` այնտեղ էլ իրավիճակը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին: Մասնավորապես, խոսքը «Դիլիջան» ազգային պարկի մասին է, որտեղ հասարակայնությունը ահազանգեր է հնչեցնում անօրինական հատումների մասին, որոնք ոչ մի կերպ արտացոլված չեն պաշտոնական ամփոփագրերում:

Ինչպես հայտնեց Անտառային մոնիտորինգի կենտրոնի տեղակալ Արա Մեժլումյանը, կենտրոնն առաջարկում է հրաժարվել ատառածածկ տարածքների տվյալների հրապարակումից այնքան ժամանակ, մինչեւ չավարտվեն անտառային սեկտորի հաշվարկները: Երկրորդ առաջարկն էր` կանգնեցնել մենեջմենթ պլաններով նախատեսված միջոցառումները, քանի որ այդ պլանները հիմնված են սխալ տվյալների վրա:

Աղբյուրը` ԷկոԼուր

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Հայաստանի անտառների մասին տիեզերական տվյալները ցնցող են

  1. Lox Lavaասում է՝

    et ova tujlatrel vor mer antarner@ kosmositz nkaren?…mech@ pogh ka?…cheeeeeeeeeeeze

  2. Solpugaասում է՝

    Մեր կառավարությունն է թույլատրել:
    Իսկ փողը ամեն ինչի մեջ ել կա` եվ նկարելու, եվ չնկարելու:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s