Միջոցառում նվիրված “Անտառների միջազգային տարուն”

Ս/թ մարտի 30-ին ժ. 15:00 «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Էկոլոգիական տեղեկատվության հասարակական “Օրհուս” կենտրոնները կազմակերպում են «Երիտասարդ բնապահպանների տեղեկատու»-ի շնորհանդեսը: Շնորհանդեսը տեղի կունենա Երևանի «Օրհուս» կենտրոնում /Բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենք, փող. Չարենց, 46շ/:

Տեղեկատուի շնորհանդեսը նվիրված է “Անտառների միջազգային տարուն” և ներառվել է տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների միջազգային օրացույցի մեջ (http://www.un.org/en/events/iyof2011/events.shtml): 2011թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է “Անտառների միջազգային տարի”, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը անտառների պահպանման և բնապահպանական այլ խնդիրների մասին:

Տեղեկատուն ստեղծվել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնների և «Նագաո» բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ: Այն պարունակում է  գրանցված 87 երիտասարդ մասնագետի տվյալներ` անուն, աշխատատեղ, գիտական աստիճան, մասնագիտացում և ոլորտում ունեցած գիտահետազոտական նախասիրություններ, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցե: Տեղեկատուն նպատակ ունի ոլորտը ներկայացնող մասնագետներին իրար  ճանաչելու հնարավորություն ընձեռել, կապ հաստատել նրանց միջև և նպաստել հետագա համագործակցությանը: Տեղեկատուի տպագիր տարբերակն անվճար կտրամադրվի երիտասարդ բնապահպաններին, բնապահպանական հասարակական, գիտակրթական և պետական կազմակերպություններին, իսկ էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նախաձեռնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում` www.yba.am և www.aarhus.am:

Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.