Այ էսպես, մեկ-մեկ լավ բաներ էլ են լինում. Տնկվել է 20 հազար ծառ

Ապրիլի 9-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քաղաքապետը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի բլուր» կոչվող տարածքում, որտեղ, ըստ էության, մեկնարկել է նախկին անտառային գոտու վերականգնման ծրագիրը. «Պետք է հետևողական լինենք, որ անտառն ապրի»,-նշել է քաղաքապետը: Լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնելով համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին` Կարեն Կարապետյանն ընդգծել է մայրաքաղաքի մաքրության, բարեկարգ վիճակի պահպանման գործում բնակչության հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ավելի քան 20 հազար ծառ։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում։ Հացենի, թեղի, թխկի, սոսի և դեկորատիվ այլ տեսակների շուրջ 3600 ծառ է տնկվել մայրաքաղաքի փողոցներում։ 4350 ծառ տնկվել է զբոսայգիներում և պուրակներում։

Առողջապահական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում տնկվել է ավելի քան 4360 ծառ: Շուրջ 2970 ծառ էլ համատիրությունների ուժերով տնկվել է բակային տարածքներում։ Նոր տնկված բոլոր ծառերի խնամքը, մինչև ոռոգման տարեշրջանի սկիզբը, կիրականացվի ջրցան մեքենաներով:

Աղբյուրը` ԷկոԼուր

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.