Բուսաբ. մոռացված այգու պատկերներ

Էն խաղաղության, հանգստության, գարնանային երջանկության զգացողությունը որ ունենում ես բուսաբանական այգում թափառելով, մեկընդմեջ պղտորվում է փչացված, կամ հատված ծառերի պատկերներով ու աղբակույտերով:

Այգին կարծես լքված լինի ու չկա մեկը, ով կբռներ էս ծառերն այլանդակողի ձեռքը: Այս փոքրիկ, գեղեցիկ սոճուտի հսկա սոճիներից շատերին անբուժելի վնաս է հասցվել այգու կարճամիտ այցելուների ձեռքով:

Չգիտեմ կապրի՞ այս ծառը սրտին հասցված էս հարվածից հետո:

Արդյոք այգու աշխատակազմը պատասխանատու չէ՞ այգու պահպանման ու խնամքի համար: Այգու մի զգալի հատված վաղուց արդեն զավթված է “Դրախտ” ռեստորանի կողմից: Ամառային երեկոներին “Դրախտ” ռեստորանից եկող “դրախտային” թրքաձայն ռաբիզը ծածկում, խլացնում է այգու թռչունների երգը, քամու ու ծառերի միստիկ հնչյունները:

Երբ տնօրենի առաջ տարբեր առիթներով մեր մտահոգություններն էինք բարձրաձայնում. ծառերն անպաշտպան են, աղբը շատ է, անարգել թռչնաորս է իրականացվում, սկյուռիկներ են որսում, առաջարկում էինք կամավորաբար աղբահավաք իրականացնել. պատասխանը մոտավորապես էսպիսին էր` մեզ հանգիստ թողեք, Ձեր կարիքը չունենք, սկյուռերն ու թռչունները մեզ չեն հետաքրքրում, աղբը նույնպես, ծառերը պահպանվում ու խնամվում են, այգում շինարարական աշխատանքները չեն մտահոգում: Մենք գիտությամբ ենք զբաղվում, ինչ սկյուռիկ, ինչ բան..

Ունենք միայն ոռոգման խնդիր, բայց չենք բողոքում, իշխանությունները մի օր անպայման գումարներ կտրամադրեն ու խնդիրը կլուծվի.. :

Այդուամենայնիվ, կամավորական ուժերով պարբերաբար հավաքել, մաքրել ենք այգու աղբը, մի անգամ էլ ծառատունկ արեցինք, 25 սոճի տնկեցինք մեծ ոգևորությամբ, մի քանի շաբաթ ընկերոջս հետ գալիս դույլով ջուր էինք բերում, ջրում էինք ծառերը:

Չանցավ մեկ ամիս, մի օր էլ եկանք ոչ մի ծառ չկար.. դիմեցինք տնօրինությանը` մենք պատասխանատու չենք: Այ էսպիսի գիտական մոտեցում..

This slideshow requires JavaScript.

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Լուսանկարներ, Կարծիք-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Բուսաբ. մոռացված այգու պատկերներ

  1. Lox Lavaասում է՝

    lav gortz ek arel, halala…et nkari vra OV OVA?

    • Savzyanասում է՝

      Երևի նկատի ունես ծառատունկի նկարը. ընկերներս են` Լևոն Ալլահվերդյան, Դիանա Հարությունյան, Ռուզաննա Արշակյան, բահով տղային չեմ հիշում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.