Ծառագողություն

Երևանի քաղաքապետարանը բավականին ակտիվացել է համացանցում` YouTube-ի էջ է բացվել, քաղաքապետի անձնական էջը Ֆեյսբուքում… Աշխատանքը ավելի թափանցիկ դարձնելու քաղաքապետի այս ջանքերը իհարկե շատ ողջունելի են, բայց նաև հնարավորություն են տալիս քաղաքացիներին էլ ավելի ուշադիր հետևելու քաղաքապետարանի  աշխատանքներին և դիրքորոշմանը:

Խոսքս քաղաքապետարանի YouTube էջում վերջերս հայտնված տեսանյութի մասին է, որը պատմում է քաղաքապետարանի կողմից տնկված տույա ծառատեսակի գողության դեպքերի մասին:  Տեսանյութը բավականին ծավալուն է` աշխատանքներն են ներկայացվում, քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի տեղակալը խոսում է այն մասին, թե ինչ դժվարությամբ են այդ ծառերը տեղահանությունից հետո կպչում… հորդորներ, խնդրանքներ, քաղաքացիական ճիշտ դիրքորոշում ունենալու կոչեր… :Ճ

Այս ամենը դիտելուց հետո հարց է առաջանում:  Իսկ ու՞ր էր քաղաքապետարանը մնացած բոլոր նմանատիպ դեպքերի ժամանակ: Ու՞ր էր, երբ քաղաքի այգիների ծառերը տեղափոխվում էին ասելով, որ այլ տեղ են տնկվելու… հավաստիացնում էին որ այդպիսի տեղափոխությունից հետո ծառերը շատ լավ կաճեն… Թե քաղաքապետարանը ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ հենց քաղաքապետարանի կողմից տնկված ծառերն են պահի տակ անհայտանում…

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.