«Իմ անտառը» լուսանկարչական մրցույթ

2011 թ.-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից ճանաչվել է “Անտառների միջազգային տարի”: Հայաստանին անհրաժեշտ է անտառների պահպանման խնդրի լուծմանը հաղորդել հասարակական կարևորություն: Դեռ 1980-ականների սկզբին երկրի տարածքի 11%-ը պատված էր անտառներով: Այսօր տարածքի միայն 7%-ն է անտառապատ: Փայտի արդյունաբերության կողմից շարունակաբար իրականացվող անօրեն փայտամշակումները և ծառահատումները վտանգի տակ են դրել Հայաստանի ապագան: Անտառահատումների արդյունքում երկրի վարելահողերի 70%-ը կանգնած է վատթարացման և սողանքների վտանգի դիմաց:

Հայաստանի վերջին անտառների պահպանման անհրաժեշտության շուրջ երեխաների և երիտասարդների ուշադրությունը գրավելու նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 2011-ի Երկրի օրվա շրջանակներում թողարկում է “Իմ անտառը” կարգախոսով լուսանկարչական մրցույթ:

10-18 տարեկան երեխաներին կոչ է արվում ներկայացնել “Իմ անտառը” թեմայով երեք լուսանկար: Լուսանկարները, օրինակ, կարող են ցուցադրել անտառի փոփոխությունը տարվա եղանակների ընթացքում, կարող են պատմել անտառում ապրող մի կենդանու պատմություն կամ էլ ուսումնասիրել ծառի արմատների տակ ապրող մանրէների գաղտնի կյանքը: Նկարներում կարող են ներկայացվել նաև մարդու և անտառի փոխհարաբերության մասին պատմող հեքիաթներ կամ անձնական փորձեր: Կան բազմաթիվ հնարավոր ստեղծագործ մոտեցումներ:
Լուսանկարի հետ միասին պետք է լինի փոքրիկ տեքստ (մեկ էջից ոչ ավել/ ամենաշատը 300 բառ), որը կբացատրի լուսանկարներում պատկերվածը: Գրված տեքստը և լուսանկարը պետք է լրացնեն միմյանց և միասին պատմեն մարդու համար անտառների կարևորության, ինչպես նաև երկրագնդի ընդհանուր էկոհամակարգի մասին:

Մրցույթը կսկսվի Երկրի օրը` ապրիլի 22-ին և կտևի մինչև օգոստոսի 30-ը: Մրցույթի հաղթողներին Արևորդի Երրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում 2011-ին հոկտեմբեր ամսին կտրվեն մրցանակներ: Ավելին` լավագույն լուսանկարները կհրատարակվեն գրքույկում և կներկայացվեն ցուցահանդեսում:

Կանոնակարգ.

  • Սկիզբ` ապրիլի 22
  • Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետ` օգոստոսի 30
  • Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան անհատներ
  • Ամեն մասնակից պետք է ներկայացնի 3 լուսանկար և տեքստ (ամենաշատը 300 բառ)
  • Մրցանակներ շարքում կլինեն` հեծանիվներ, գրքեր, վիդեոներ, ֆոտոխցիկներ և այլն
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Լուսանկարներ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.