Ծառահատում Սևանում

Փաստորեն այս տարի էլ Սևանից պոկ չեն գալիս:  ՀՀ բնապահպանության նախարարի հրահանգով Սևանի թերակղզու տարածքում հանարային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։  Մայիսի 8 -ի դրությամբ հատվել է 115 ծառ։ Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման գործողությունները կասեցվել են Սևանի Ներքին գործերի ոստիկանության կողմից, քանի որ հատողների մոտ, չի եղել ծառահատման՝ օրենքով սահմանված թույլտվության համապատասխան փաստաթուղթ։ Այս մասին տեղեկացնում է “Իրավական պետություն ” քաղաքացիական նախաձեռնությունը։

This slideshow requires JavaScript.

Նորություն չէ, որ Սևանի ափամերձ տարածքի մեծամասնությունը վարձակալության է տրված տարբեր մարդկանց:  2009թ.-ից ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը փորձում է նախարարությունից ստանալ բոլոր այն լողափերի ցանկն ու նկարագրությունը, որոնք օրինական վարձակալության են տրամադրված անձանց:  Այստեղից պարզ կլիներ նաև թե Սևանի ափի որ մասն է հանրության համար հասանելի:

Փաստորեն այս զարգացումներից կարելի է եզրակացնել, որ բնապահպանության նախարարը այլ տարբերակ չի տեսել Սևանում հանրային լողափ կառուցելու քան ծառապատ տարածքի մաքրումը:  Հարց է առաջանում, ինչու է այս գործողությունը արվում ի վնաս լճի և ոչ ի վնաս լճի շրջակայքում արդեն ձևավորված «փոքր» բիզնեսի:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Լուսանկարներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.