Անտառի հատումը անխուսափելի՞ է

Վերջերս Էկոլուրի թիմը եղել է Թեղուտում, հանդիպումներ ունեցել համայնքում:  Համայնքապետը մի քանի հետաքրքիր մտքեր է արտահայտել, որոնք կարող եք կարդալ ստորև:  Պարզապես չեմ հասկանում, ինչու համայնքի մասնակցության մասին խոսելիս չեն խոսւմ նաև նրա մասին որ հենց համայնքի ձայնը լսելի պետք է լինի նման ծրագրերի իրականացման առաջի օրից: Հենց սկզբից պետք է համայնքը իր դիրքորոշումը ասի` կողմ է թե դեմ անտառը հատելուն, այլ ոչ թե հետո մասնակցի քննարկումներին թե ինչքան հատվի ու ում վաճառվի:

ԷկոԼուրի նյութը

«Անտառահատմանը միշտ էլ ես դեմ եմ: Ես երբեք չէի ուզենա, որ անտառը հատվի, բայց գիտեք, պահեր կան, որ անխուսափելի է այդ անտառահատումը,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը,-  այստեղ կտրում են, գոնե ուրիշ տեղեր արգելվի անտառահատումը, ընդհանրապես արգելվի, նույնիսկ մարդու մուտքն արգելվի: Ես այդ ձեւի եմ կողմնակից»:

Թեղուտի անտառը հատվում է  պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Արդեն իսկ հատվել է մոտ 70 հա անտառ: Ըստ Թեղուտի նախագծի`  հատվելու է 357 հա անտառ, իսկ անկախ փորձագետների կարծիքով անտառը կվերանա Թեղուտի նախագծի համար ընդգրկված ամբողջ 1400 հա տարածքում, քանի որ առաձին-առանձին կանգուն մնացած ծառերը չի կարելի անտառ համարել:

Թեղուտի նախագծով նախատեսված է նաեւ անտառավերականգնման աշխատանքներ իրականացնել 714 հա տարածքում:

Թեղուտի համայքի բնակիչները ոչ մի կերպ չեն մասնակցում անտառի կառավարման գործընթացներին, թեպետ ապրում են անտառի մեջ: «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքի կարիքավորներին անվիճար տրամադրել է կտրված անտառների թափուկները: Բայց նման բարեգործական միջոցառումների հաշվին ամբողջ համայնքի կարեւորագույն խնդիրներից մեկը` վառելանյութով ապահովումը, չի լուծվում: Մեկ խմ վառելափայտն արժե 10 000 դրամից ավելի:

Թեղուտի համայնքապետի կարծիքով համայնքի ձայնը պետք է անպայման լսվի այն մարդկանց կողմից, ովքեր որոշում են, թե որքան անտառ է հատվելու եւ ում է վաճառվելու:  «Ավագանին ամեն դեպքում ժողովրդի ընտրյալներն են, թող տան համաձայնություն, կամ չտան համաձայնություն, եւ դա կլինի ժողովրդի կարծիքը: Ինձ թվում է, որ միշտ տեղի մարդն ավելի սրտացավ կլինի անտառի համար, քան թե դրսինը, թեկուզ դա լինի «Հայանտառ»-ի տնօրենը»,- ասաց Հ. Մելիքսեթյանը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Տեսանյութեր-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Անտառի հատումը անխուսափելի՞ է

  1. Ծանուցում՝ Անտառի հատումը անխուսափելի՞ է

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.