«Հայանտառ»-ը պասիվ դիրքորոշում ունի

Այն որ, «Հայանտառը» իր գոյությունը պահպանելու համար պետք է ծառ հատի նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ «Հայանտառ»-ի աշխատակիցները բոլոր հանդիպումներին և քննարկումներին հպարտորեն ասում են, որ Հայաստանում ապօրինի ծառահատումների նվազման միտում կա: Միևնույն ժամանակ, «Հայանտառ»-ի տնօրինությունը ապօրինի ծառահատումների համար պատասխանատու է տեսնում մեր խեղճ ու կրակ գյուղացուն:

Ապօրինի հատումների մեծ զանգվածները, անապատացումև ամբողջ աշխարհում է խնդիր, նենց չէ որ Հայաստանը միակն է: Պարզապես շատ ու շատ երկրներում կառավարությունները հասկացել են, որ անտառը իրենց հարստությունն է և ոչ մի ջանք չենք խնայում պահպանման և վերականգնման համար:  Իսկ մեր կառավարությունը, պետական աշխատողները խնդրի լուծում գտնելու փոխարեն զբաղված են մեղքի բաժինը մեկը մյուսի վրա գցելով:

«Հայանտառը» բյուջե չունենալու երգը երգելու փոխարեն, գուցե պետք է զբաղվի իրական խնդիրներով:  ՀԿ-ներին խնդիրներ բարձրաձայնելու համար քննադատելու փոխարեն գուցե այս 10 տարիների ընթացքում ՀՀ անտառածածկ տարածքների հաշվարկը կատարեին ու տրամադրեին համ հանրությանը համ էլ Կառավարությանը, ցույց տալու համար որ խնդիրը իրոք լուրջ է: Բայց ինչի՞ համար: Չէ որ կարելի է հանգիստ ասել, որ «վտանգը որ թե անտառային տարածքների հատումն է, այլ անտառ չտնկելը» ու հանգիստ անցնել առաջ, այսպիսի պասիվ դիրքորոշում ունենալը համ հեշտ է համ էլ գլխացավանք չի առաջացնում:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to «Հայանտառ»-ը պասիվ դիրքորոշում ունի

  1. solpugaասում է՝

    Շատ ճիշտ եք նկատել։ Այնուամենայնիվ, կառավարությանը մեղադրանք ներկայացնելիս բոլոր ՀԿ-ները պետք է հանդես գան ճիշտ ձեւակերպումներով. այսինքն, երբ ասվում է «ապօրինի հատումներ», նկատի ունենք բիզնեսը եւ ոչ թե համայնքը։ Այստեղից է պետք սկսել։ Սա է պատճառը, թե ինչու է Հայանտառը/կառավարությունը հմտորեն քողարկում առեւտրային նպատակով իրականացվող բիզնեսի գործողությունները եւ մեղքը բարդում համայնքների վրա։

  2. Lox Lavaասում է՝

    Հայանտառը aktivoren vatjarume antarayin hoher@…hechel passiv chi…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.