Ավելացել են ապօրինի անտառահատման դեպքերը

«Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի ներկայացմամբ` Հայաստանի անտառտնտեսություններում այս տարի ապօրինի կերպով հատվել է 1700 ծառ: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում այս ցուցանիշը կազմել էր 2520:

Մաթեւոսյանը սա կապում է գազի գնի թանկացման հետ. — «Ապօրինի հատումների քանակի ավելացումը նկատվեց արդեն անցած տարի աշնանից` կապված գազի գնի թանկացմամբ հետ: Հիմնականում անտառամերձ բնակչությունը գազ չի օգտագործում, թեեւ կան նաեւ գազաֆիկացված անտառամերձ համայնքներ»:
Պաշտոնյայի դիտարկմամբ` անտառը հատվում է անտառամերձ բնակավայրերի շրջանում եւ ոչ միայն այդ շրջանի բնակչության կողմից:

«Մենք իրավապահ կառույցների հետ ակտիվորեն աշխատում ենք` բացահայտելու համար ապօրինի հատում իրականացնողներին», — փոխանցեց նա:

Մաթեւոսյանը անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մի ծրագրի, որով նախատեսվում է բարեփոխել անտառային ոլորտի օրենսդրությունն ու իրականացնել անտառահատումների դեմ համալիր պայքար:

«Էկոլուր» հասակարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ապօրինի հատումների վերաբերյալ «Հայանտառ»-ի տվյալները իրականության չեն համապատասխանում:

«Ապօրինի հատումների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները  մոտ 80 անգամ», — ասում է Զարաֆյանը` վկայակոչելով միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները. — «Անօրինական հատումները հասնում են մինչեւ 500, 600, 1000 խորանարդ մետր»:

Հայաստանի բնապահպանները շարունակում են հայտարարել, որ հենց «Հայանտառ»-ի իմացությամբ են անտառում ապօրինի հատումներ կատարվում:

«Կանաչների միություն» հասարական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե անտառամերձ բնակավայրի բնակիչը չէ, որ անտառը զանգվածաբար հատում է` հավելելով. — «Անտառը հատում են թանկարժեք շինանյութ ստանալու համար»:

«Ապօրինի հատողները հենց իրենք են` անտառը պահպանողները: Նրանց ձեռքով խմբեր են ստեղծվում, որոնք հատում են անտառը եւ դրա համար կամ փայտանյութ են ստանում, կամ որոշ գումար», — հայտարարեց Սանասարյանը` հավելելով. — «Ամեն ինչը իրենց հսկողության տակ է»:

Նրա խոսքով` քանի դեռ կառավարությունը լրջորեն չի մտածել անտառային ոլորտի կառավարման զարգացման մասին, անտառում ապօրինի հատումները կշարունակվեն:

Աղբյուրը` Ազատություն ռադիոկայան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.