Monthly Archives: Օգոստոսի 2011

Ծառահատումների դեմ սոցիալական 3 հոլովակ

Ահա այսպիսի սոցիալական հոլովակներ են պատրաստվել FLEG ծրագրի շրջանակներում եւ առաջիկա ամիսների ընթացքում կհեռարձակվեն ազգային ու տեղական հեռուստաալիքներով։ Շատ հուսով ենք, որ հոլովակները կազդեն ծառ հատողների վրա։

Հրատարակված՝ Հոդվածներ, Տեսանյութեր-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն

Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել Դսեղի անտառը

2011թ. օգոստոսի 16-ին «Հետք օնլայն» ինտերնետային կայքէջում տեղադրվել էր «Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության պահպանության տակ գտնվող Լորուտի անտառպետության տարածքում անօրինական ծառահատումները շարունակվում են:

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | 1 մեկնաբանություն

Վնասը գնահատվել է 1984թ. գներով

Շարունակում եմ Թեղուտին նվիրված շարքը, նախորդ գրառումները կարող եք տեսնել այստեղ, այստեղ և այստեղ:  Երբ սովորում էի Հայաստանի ամերիկյան համալսարանում, միակ բնապահպանությանն առնչվող դասընթացի ժամանակ հասկացա որ բնությանը հասցված վնասը շաաա~տ  դժվար է հաշվարկել:  Հաշվարկը անելիս տարբեր գործոններ պետք է հաշվի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , | 1 մեկնաբանություն

Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում

Հետքում հերթական հոդվածն է տպագրված Լոռիում անտառահատումների վերաբերյալ: Մեկ մեկ նույնիսկ մտածում եմ ինչքա~ն անտառ կա, որ հա կտրում տանում-կտրում տանում են ու մեր պաշտոնյաները այդքան հանգիստ են նայում.. Անտառը հո անվերջ չէ, վերականգնելու համար տարիներ են հարկավոր լինելու:  Իսկ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , | Մեկնաբանություններ (3)

Փայտ տեղափոխելու թույլտվություն չունեին

Լոռու մարզի Ահնիձոր գյուղի մուտքի մոտ կիրակի օրը հանդիպեցինք փայտ տեղափոխող 4 ավտոմեքենայի։ Մեքենաներից մեկն արդեն բեռնված էր, մնացած 2-ի մեջ բանվորները փայտը դեռ կիսատ էին բարձել, իսկ 4-րդ մեքենան ամբողջությամբ դատարկ էր։

Հրատարակված՝ Ահազանգ, Բնաշխարհ-ում | Պիտակված , , , , , , , , | Թողնել մեկնաբանություն

Թանկյանը Թեղուտի մասին

Նոր վերադարձա Սերժ Թանկյանի համերգից ու Twitter-ում տեսա իր մի փոսթը Հայաստան այցեության մասին: Թանկյանը նաեւ պատմում է Լոռվա անտառներ իր այցելության ու Թեղուտի անտառների խնդրի մասին :)

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն

Ծառահատում Մարմարիկի անտառներում

Վերջերս Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում երիտասարդ ծառեր են հատվում: Փաստի մասին ահազանգել էր Սամվել Մարտիրոսյանը, ում հավաստմամբ հատված ծառերի մի մասը տարել էին, իսկ մյուս մասը դեռ չէին հասցրել տեղափոխել: Սոճիների կոճղերի վրա հող էր լցված` ըստ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ, Ահազանգ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Եղեգնուտի անտառն անտեր է մնացել

Եղեգնուտում 10 տարուց ավելի է ոչ անտառապետ կա, ոչ էլ անտառապահ: Եղեգնուտ գյուղի անտառպետությունը Գուգարքի անտառտնտեսության տարածքում է գտնվում: Գյուղը շրջապատված է 5005 հա անտառածածկ տարածքով: Եղեգնուտի շրջակա անտառը «Հայանտառ» ՊՈԱԿ մասնագետները 5 պահաբաժնի են բաժանել, որը պետք է գոնե … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Բնաշխարհ-ում | Պիտակված , , , , | Մեկնաբանություններ (3)