Եղեգնուտի անտառն անտեր է մնացել

Եղեգնուտում 10 տարուց ավելի է ոչ անտառապետ կա, ոչ էլ անտառապահ: Եղեգնուտ գյուղի անտառպետությունը Գուգարքի անտառտնտեսության տարածքում է գտնվում: Գյուղը շրջապատված է 5005 հա անտառածածկ տարածքով: Եղեգնուտի շրջակա անտառը «Հայանտառ» ՊՈԱԿ մասնագետները 5 պահաբաժնի են բաժանել, որը պետք է գոնե 5 անտառապահ ու 1 անտառապետ ունենա:

Եղեգնուտի գյուղապետ Միշա Հովհաննիսյանն ասում է, որ գյուղացիներից ոչ մեկը չի համաձայնում անտառապահ աշխատել, նույնիսկ այն դեպքում, երբ Եղեգնուտում 1000 մարդ է ապրում, որից միայն 50-ն է աշխատում: Իսկ երիտասարդնմերը նախընտրում են այլ երկրներում աշխատանք գտնել, քան անտառապահ աշխատել:
Պատճառն այն է, որ ով անտառապահ է աշխատում, վերջում դատարանում է հայտնվում։ Չի կարողանում ամբողջությամբ վերահսկել տարածքն ու ապօրինի անտառահատումների դեպքում պատասխանատվություն են կրում անտառապահն ու անատառապետը։

Վերջին 4 անտառապահները դատարանի դահլիճից մոտ 3 միլիոն պարտքով են դուրս եկել։ Մի քանի օր հետո էլ արտագնա աշխատանքի են մեկնել, քանի որ գյուղի միակ թափուր աշխատատեղը անտառապահի գործն է, իսկ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ հնարավոր չէ միլիոնների հասնող տուգանքները մուծել:

Եղեգնուտում գազ չկա: Գազատարը գյուղ է հասել, սակայն գյուղացիները հնարավորություն չունեն իրենց միջոցներով գազը տուն հասցնել: Չի ջեռուցվում ոչ գյուղի դպևրոցը, ոչ էլ գյուղապետարանը: Եղեգնուտի գյուղապետ Միշա Հովհաննիսյանն ասում է սակայն, որ գյուղացիները փայտ չնե կտրում: Կտրելու բան չի մնացել:

Գյուղացիները վստահեցնում են, որ ձմռան փայտը գնելու են։ Մի քանի ամսվա թոշակը կհավաքեն ու փայտ կգնեն։ Իսկ փայտը իրենց անտառներից չեն, ասում են, թե գիշերով մեքենաներ են գալիս կանգնում ու փայտ վաճառում։

Հայաստանում 1 անտառապահին 1000 հա տարածք է ընկնում: Տարածքն ամբողջությամբ հսկելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանն ասում է, որ անտառապահները չեն ապահովվում համապատասխան տեխնիկայով: Հարևան Վահագնի գյուղում նույնպես անտառապահ չկա, աշխատավարձը ցածր է ` 40000-50000 դրամ, պատասխանատվությունը` մեծ:

Մարտուն ՄԱթևոսյանի խոսքով, Վահագնի, Եղեգնուտ ու Փամբակ գյուղերի շրջակա անտառներում ապօրինի անտառահատումները համեմատաբար ավելի շատ են:
Ապօրինի անտառահատումների նվազեցման, Հայանտառի ֆինանսական ու տեխնիկական վերազինման համար կառուցվածքային փոփոխություն ու պետական հոգածություն է անհրաժեշտ: հայանտառի տնօերն Մարտուն Մաթևոսյանն ասում է, որ կարգավիճակային փոփոխության ուղղությամբ Գյուղատնտեսության նաարարություն հետ բանակցություններն ադրեն սկսվել են: Կարգավիճակի փոփոխությունը կբերի անտառի հսկողության, պահպանության ուժեղացմանը ու նաև անտառի վերականգնմանը:

Մարիաննա Պեպանյան, «Ազատություն» ռադիոկայան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Բնաշխարհ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Եղեգնուտի անտառն անտեր է մնացել

  1. Lox Lavaասում է՝

    не только Егегнут, ВСЕ леса Армении лишены ухода и внимания, знающих лесников можно пересчитать по пальцам одной руки, и те боятся высунуться, а балом правят полуграмотные и безответственные лица в Армлес-е, погрязшие в коррупции с головы до ног…пример, тот-же Мартун Матевосян, за 6 лет директорства которого лесное хозяйство развалено полностью, а леса стираются с лица земли… чего стоит новый Лесной Кодекс, над которым издеваются не только дома, но и за границей, настолько безграмотно, а местами просто преступно он составлен…о подзаконных актах вообще молчу, созданы все условия для полного и безнаказанного разграбления лесных земель…сотни гектаров липовых лесопосадок и фантастических расходов на уход за насаждениями, вот где набиваются карманы…легальные рубки, которые не отличишь от нелегальных…полное отсутствие контроля и учета лесных ресурсов, да и зачем, ведь без периодического учета легче своровать—и всё шито-крыто…какие переговоры?…гнать всех в шею, возбудить дела за разбазаривание бюджета и коррупцию…

  2. pepanyanmarասում է՝

    Շատ ճիշտ արտահայտեցիք. ՜легальные рубки, которые не отличишь от нелегальных՜։ Վերջերս եղանք Ջիլիզայում, ճանապարհին հանդիպեցինք կտրած հաստաբուն ծառերի։ Մարդիկ մեզ տեսնելով անհետացան. մնացինք ես ու Հետքի թղթակիցը։ Հիմա այս մասին նյութ կտեղադրեմ այս բլոգում։
    Հետաքրքիրն այն է, որ հնարավոր է ծառերը կնիքված են, բայց նույնիսկ անտառագետ չլինելով հասկանում ես, որ, ախր, այս ծառը կտրելու ենթակա չէր էլի։ Հիվանդ մարդուն տեսնելիս անմիջապես նկատում ես, որ նրա հետ մի բան այն չէ։ Նույնն էլ ծառերի մասին կարելի է ասել և ապացուցել, որ այդ ծառը դեռ առողջ էր, Հայաստանում դեռևս շատ դժվար է։

  3. Lox Lavaասում է՝

    согласен с Вашим выводом—рубят не там где надо, не так как надо, не те кто должны это делать…если бы это был отдельный случай, то можно было бы реагировать менее эмоциональнее, НО ведь подобное обращение с лесными ресурсами стало ТИПИЧНОЙ ПРАКТИКОЙ…в советское время хоть жаловались в Москву, в надежде на т.н. московскую комиссию, сейчас и этого нет, а коррупция на всех уровнях процветает…anyway, Ваше сообщение и, особенно, фотки являются бесспорной уликой…спасибо Вам…так держать…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.