Փայտ տեղափոխելու թույլտվություն չունեին

Լոռու մարզի Ահնիձոր գյուղի մուտքի մոտ կիրակի օրը հանդիպեցինք փայտ տեղափոխող 4 ավտոմեքենայի։ Մեքենաներից մեկն արդեն բեռնված էր, մնացած 2-ի մեջ բանվորները փայտը դեռ կիսատ էին բարձել, իսկ 4-րդ մեքենան ամբողջությամբ դատարկ էր։

Մոտակայքում էին նաև մեքենաների վարորդները։ Նրանցից փայտ տեղափոխելու թույլտվությունը հաստատող փաստաթուղթ խնդրեցինք։ Մեքենաներից մեկի վարորդը մեզ տեսնելուն պես մի փաստաթուղթ բերեց։ Բեգլարյան Գարիկ Մոտկորի անունով մի մարդ 13 խորանարդ մետր փայտ էր տանում, որի համար վճարել էր 96.300 դրամ։

Մեքենաներից մեկի` 05 SL 042 համարանիշով մեքենայի, վարորդը նախ ներկայացավ Գրիգոր Գրիգորյան, հետո, երբ փայտը տեղափոխելու թույլտվության փոխարեն ներկայացրեց վարորդական իրավունքը, պարզվեց, որ նա Այվազյան Մելսիկն է։

Մելսիկ Այվազյանն ասաց, թե փայտն իր համար է տանում, որ երեխաները ձմեռը ցրտից չմրսեն ու չհիվանդանան։ 5 րոպե հետո, երբ զրույցին խառնվեցին նաև մյուս մեքենաների վարորդները, Մելսիկ Ավազյանը խոսքը փոխեց։ Որոշեց հիմա էլ ասի, թե փայտը տանում է հաշմանդամ մի մարդու համար և ինքն ընդամենը վարորդ է։

«Սիրուն աղջիկ ես, էս ինչ ա քու վիճակը, բա քեզ սազում ա, մենք էլ ձեզ`լրագրողներիդ, նման ենք, սա մեր գործը չի», — ասաց Այվազյանն ու շտապ փակեց գրեթե 70 տոկոսով փայտով բարձված մեքենայի դռները։

Թե ով և երբ հասցրեց զանգահարել, 10 րոպե չանցած եկավ նաև Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառպետության երիտասարդ, մի քիչ էլ գինովցած անտառապետ Թոմ Մաթևոսյանը։

«Բոլոր մեքենաներն էլ փաստաթղթեր ունեն։ Դրանց մի մասը հիմա Դսեղի գրասենյակում են, մի մասն էլ մեր տանը»,- ասաց Թոմ Մաթևոսյանը։

Երբ հարցրի, թե ինչու եք պետական փաստաթղթերը պահում Ձեր տանը, ասաց, որ ամեն բան չէ, որ կարող ես գրասենյակում թողնել։

Պնդեցինք, որ ուզում ենք մեքենաների փայտ տեղափոխելու թույլտվությունները տեսնել։ Թոմ Մաթևոսյանն առաջարկեց գնալ գրասենյակ։ Համաձայնեցինք, սակայն հիմա էլ ասաց, թե 1 ժամից։

«Սպասենք մեքենաները բեռնվեն նոր այդ ժամանակ պետք է թույլտվությունը բերեմ տամ իրենց»։

Մեզ հետ Դսեղի անտառտնտեսության գրասենյակ գալ չկարողացավ նաև մեկ այլ պատճառով։ Օրերս նրա սեփական ավտոմեքենան գողացել են շենքի բակից և եթե հիմա մեր մեքենայով գա Դսեղ, Ահնիձոր չի կարողանա վերադառնա, որ վարորդներին ճանապարհի։ Իսկ այն, որ փայտն օրինական են տանում, Թոմ Մաթևոսյանը կրկին պնդեց։

«Էսօր ոչ մեկը գելի սիրտ չի կերել, որ ինչ մտքովն անցնի անի (խոսքն անօրինական ծառեր հատելու մասին է) ։ Ամեն պահի գալիս են դեղինններից էլ, ուրիշ լրագրողներ էլ, բնապահպանության նախարարությունն էլ ա խստացրել», — ասաց Թոմ Մաթևոսյանը։

Երկար – բարակ հարցազրույցից հետո անտառապետը ցույց տվեց նյութի սկզբում նշած Մելսիկ Այվազյանի ձեռքի փաստաթուղթը, թեև մինչ այդ ասում էր, որ, այո, 4 մեքենայից միայն մեկն ունի թույլտվություն, իսկ մնացածների փաստաթղթերը գրասենյակում են։

Մելսիկ Այվազյանի ձեռքի տակ ունեցած փաստաթուղթը նույնպես Գարիկ Բեգլարյանի անունով էր։ 12.5 խորանարդ մետր փայտ տանելու համար մուծել էր 90.000 դրամ, սակայն 2011 թվականի հուլիսի 29-ին։

Վարորդի մոտ եղած 16 օրվա վաղեմություն ունեցող փաստաթուղթը Թոմ Մաթևոսյանի խոսքով վարորդները տանում բերում են, հինը բերել են, որ նորը տանեն։

Փայտ հատելու և տեղափոխելու թույլտվությունը ստանում են մինչև անտառ մտնելը, այլ ոչ թե փայտը մեքենան են բարձում ու նոր փաստաթղթի հետևից գնում։

Հավելեմ, որ 1 մեքենայի մեջ միջին հաշվարկներով տեղավորվում է 12 խորանարդ մետր փայտ։ Եվ եթե հաշվենք, որ մեզ հանդիպած 4 մեքենայից մեկը դատարկ էր, մյուսը` կիսով չափ լցված, երրորդը` լիքն էր 70 տոկոսով, իսկ չորրորդ մեքենան ամբողջությամբ բեռնված էր և ուներ 13 խմ փայտ տեղափոխելու թույլտվություն։

Ստացվում է, որ Դսեղի անտառնտեսության Լորուտի անտառպետությունից պատրաստվում էին տանել մոտ 27 խմ փայտ, թեև թույլատրել էին տեղափոխել ընդամենը 13 խմ-ը։

Մարիաննա Պեպանյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ, Բնաշխարհ-ում և պիտակվել , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.