Վնասը գնահատվել է 1984թ. գներով

Թեղուտում արդեն իսկ հատվում է անտառը

Շարունակում եմ Թեղուտին նվիրված շարքը, նախորդ գրառումները կարող եք տեսնել այստեղ, այստեղ և այստեղ:  Երբ սովորում էի Հայաստանի ամերիկյան համալսարանում, միակ բնապահպանությանն առնչվող դասընթացի ժամանակ հասկացա որ բնությանը հասցված վնասը շաաա~տ  դժվար է հաշվարկել:  Հաշվարկը անելիս տարբեր գործոններ պետք է հաշվի առնվեն և նույնիսկ լավագույն հաշվարկի դեպքում  միայն տարիներ անց կարելի է հասկանալ իրական վնասը:

Այս ամենի ֆոնի վրա հատ հետաքրքիր է մեր հայ պաշտոնյաների մոտեցումը: Բավականին հաճախ բնավիրման նախարարությունը տեղեկատվություն է տալիս ապօրինի ծառահատումներից բնությանն հասցված վնասի մասին (մեկն էլ չկա հարցնի, այդ ո՞նց եք հաշվել): Գլուխգործոցը  Թեղուտի ծրագրի վնասի հաշվարկն է եղել, որը կատարվել է 1984 թվականի գներով ու մեթոդաբանությամբ:  Բազմաթիվ մասնագետներ պնդում են որ այս  հաշվարկը սխալ է ու ծրագրի վնասը ավելի շատ է լինելու քան օգուտը:  2007թ.-ից բնապահպանները պնդում են որ վնասի  անկախ գնահատում է պետք, նույնիսկ կան միջազգային մասնագետներ որոնք պատրաստ են այդ գործը անել, միայն պետք է մեր Կառավարության հրավերը: Բնականաբար, Կառավարության կողմից հրավեր ստանալու հավանականությունը շատ փոքր է:  Բա որ հանկարծ պարզվի որ Թեղուտի ծրագրի վնասը իրոք հսկայական է…

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Վնասը գնահատվել է 1984թ. գներով

  1. Narekասում է՝

    isk karavarutyunn inchi metsatarov?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.