Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել Դսեղի անտառը

2011թ. օգոստոսի 16-ին «Հետք օնլայն» ինտերնետային կայքէջում տեղադրվել էր «Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության պահպանության տակ գտնվող Լորուտի անտառպետության տարածքում անօրինական ծառահատումները շարունակվում են:

Լոռու մարզի դատախազությունը հիշյալ հոդվածը նույն օրը` օգոստոսի 16-ին, ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը եւ բնապահպանության պետական տեսչության Լոռու տարածքային բաժին:

Լոռու մարզի դատախազը մասնավորապես հանձնարարել է ոստիկանության Լոռու մարզային վարչությանը նախապատրաստել նյութեր, պարզել լուսանկարներում պատկերված անձանց եւ բեռնատար ավտոմեքենաները, հանգամանորեն ստուգել փայտանյութի ձեռքբերման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնին հանձնարարվել է հոդվածում նշված պահաբաժիններում կատարել ստուգում, պարզել փայտանյութի հատման օրինականությունն ու հիմնավորվածությունը եւ կատարված ստուգումների արդյունքները տրամադրել հետաքննական մարմնին:

http://www.genproc.am, ՀՀ Դատախազության պաշտոնական կայքէջից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել Դսեղի անտառը

  1. svoyասում է՝

    daj Bog, chtoby delo sdvinulos’ s mertvoj tochki…i se vinovniki nezakonnyx porubok otvetili golovoj i glavnoe karmanom…kstati, ran’she v strane dejstvovala eco-prokuratura…ne pora li vosstanovit’ ety sluzhby, konechno, na novoj osnove?…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.