ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում Կապանի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Հրազդանի <<անտառտնտեսություն>> մասնաճյուղերի անտառային տարածքներում վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվելու են ավիաքիմիական պայքարի միջոցառումներ:

Աշխատանքները կատարվելու են հետևյալ ժամանակացույցով`

— <<Կապանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Սյունիքի, Դավիթ-Բեկի և Առաջաձորի անտառպետություններ` հունիսի 13-17-ը,

— <<Վայոց Ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Հեր-Հերի, Սարավանի, Արտավանի և Եղեգիսի անտառպետություններ` հունիսի 16-19-ը,

— <<Արագածոտնի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Ապարանի, Երնջատափի և Բյուրականի անտառպետություններ` հունիսի 19-22–ը,

— <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Արզականի, Բուժականի և Ծաղկաձորի անտառպետություններ` հունիսի 21-24-ը:

<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ը իրազեկում է քաղաքացիներին և շահագրգիռ կազմակերպություններին, որ անցանկալի երևույթները բացառելու նպատակով, անհրաժեշտ է մինչև պայքարի միջոցառումների իրականացումը մեղվաընտանիքները դուրս բերել տվյալ անտառային տարածքներից:

Միաժամանակ զգուշացնում ենք, որ արգելվում է քաղաքացիների մուտքը և անասունների արածեցումը վերը նշված տարածքներում, իսկ հատապտուղների և խոտաբույսերի հավաքումը թույլատրվում է պայքարի միջոցառումների իրականացումից 20 օր հետո:

Վերը նշված անտառային տարածքներին հարակից համայնքների բնակիչները մանրամասն տեղեկատվության համար կարող են դիմել համապատասխան <<անտառտնտեսություն>> մասնաճյուղերին:

<<Հայանտառ>> ՊՈԱԿ

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s