Մեր մասին

Հայաստանի անտառներ բլոգը ստեղծվել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Հայաստանի տարածքում ապօրինի ծառահատումների խնդիրները լուսաբանելու նպատակով։

Նախագիծն իրականացվում է ENPI FLEG (European Neighborhood Policy Initiative Forest Law Enforcement and Governance) ծրագրի շրջանակում, որը հյուսիս-արեւելյան Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանը։

Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Բլոգի հեղինակների ցուցակը՝ դեպի իրենց գրած նյութերը տանող հղումներով, կարող եք գտնել այս էջում։

Մեզ հետ կապվելու համար առաջարկում ենք օգտվել ներքեւում արտապատկերված համապատասխան կոնտակտ–ֆորմից։