Category Archives: Մամուլի հրապարակումներ

Ոչնչացվում է 3500 հեկտար անտառ, փոխարենը վերականգնվել է 6 հեկտարը

2009թ. վերջին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Սեւանա լճի առափնյա տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում կառաջանա մոտ 3500 հա անտառային շերտ («ԷկոԼուր»-ի նկատառում` ամենայն հավանականությամբ նախարարն ի նկատի ուներ 3500 հա անտառահատված շերտ), որը էական վնաս է բնությանը։ «Հետեւաբար, … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հետազոտություններ, Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

Մի քանի լուր դարձյալ ծառահատման և ապօրինությունների մասին

Մտածում եմ կլինի մի օր ու ապօրինի անտառահատման մասին լուր չստանանք: Խնդրեմ այսօրվանը. ՀՀ բնապահպանության նախարարությունից ոստիկանության Ճամբարակի բաժնում նախօրեին նյութեր են ստացվել, որ 57-ամյա Բենիամ Ս.-ն «Հայանտառ»-ի Ճամբարակի անտառտնտեսության թիվ 11 անտառամասից ապօրինի հատել է 14 ծառ` պատճառելով 927.000 … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Առավոտ. Վայրի խոզերն ավելի՞ կաևոր են

Սյունիքում որոշել են պայքարել հանուն անտառի եւ անտառի կենդանիների, արդյունքում, սակայն, մարդիկ իրենց այգում պտղատու ծառերն են կտրում կամ հեռանում են գյուղերից: 2010 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի Գեղի գյուղի մատույցներում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքն իսկական գլխացավանք է դարձել գյուղի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

No comments` Ձայներ Դիլիջանից

Անցած շաբաթ մեզ մոտ գրել էի «ԷկոԼուր»-ի` անտառամերձ համայնքներից «No Comments` ձայներ անտառամերձ համայնքներից» անվանմամբ իր կարճ ռեպորտաժների շարքի մասին: Այսօր նույն շարքի դիլիջանյան շարունակությունն է հրապարակվել: Անչափ հետքրքիր է, կարդացեք: Դիլիջան: Դիլիջանը տեղակայված է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Դիլիջանի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

«Գիլան» արգելավայրի խնդիրը չի լուծվում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայրի խնդիրը շարունակվում է մնալ չլուծված: “Հետք”-ը գրում է, որ լրագրողների հետ հանդիպմանը թեմայի շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել Էկոլգիական հասարակական դաշինքի անդամներ Հրանտ Սարգսյանը, Մարինա Օգանեզովան, Մարիամ Սուխուդյանը եւ Կարինե Դանիելյանը: Նրանք … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Անտառները փրկելու շարժումներ են առաջարկում

zՆախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը եւ «Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը զրուցում էին հայաստանյան անտառների վերաբերյալ եւ առաջարկում այլընտրանքային ծրագրեր: Տարբեր տարիներին հանրապետությունում բնապահպանական շարժումներ են եղել, … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

ՀՀ Բնապահպանության նախարարությունը հերքում է «Հայաստանի անտառներ» կազմակերպության մեղադրանքները

Նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը հայտարարել էր, թե Ամանորի նախաշեմին նախարարությունը թույլատրելի է «Հայաստանի անտառների» տնկարանում սոճիների հատումը: Նրա խոսքով, տնկարանի տնկիները բացահայտ կերպով վաճառվել են Կոմիտասի փողոցի վրա, ըստ որում`վաճառողներին ձեռքին եղել է Բնապահպանության նախարարության թույլտվությունը:

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | 1 մեկնաբանություն

Ապօրինի շինարարություն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան շրջակա անտառում

«Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան /նախկին Շաումյանի պիոներ պալատ/ շրջակա անտառում, որը միշտ իր կանաչապատ զանգվածով համարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի «թոքերը», բուռն կերպով ծառահատումից հետո սկսվել է անօրինական սեփական օբյեկտների, տների շինարարություն,- տեղեկացնում են քաղաքացիները և խնդրում կանխել այդ անօրինականությունները,-չզրկեք մեր … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Թողնել մեկնաբանություն

Իրենք էլ գիտեն, թե ով է անտառի իրական գողը

Բնապահպանության նախարարությունը 2010 թ. ամռանը «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացրած տարեկան ստուգումների արդյունքում 12 մլն 500 հազար դրամի անտառխախտումներ էր արձանագրել: Իսկ ո՞ւմ գրպանն էին լիացրել այս խախտումները: Սյունիքի անտառամերձ գյուղերի բնակիչները նշում են¸ որ վերջին տարիներին անտառներում ծառահատումների … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Բնակիչները ստիպվա՞ծ են հատել անտառը

Ինչպես ամեն տարի¸ այս տարի ևս Սյունիքի անտառամերձ գյուղերի բնակիչները տները ջեռուցելու համար օգտվեցին ու կօգտվեն հարակից անտառներից: Իսկ ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք¸ եթե ջեռուցման այլ տարբերակ չունեն: Սյունիքը հանրապետության այն մարզերից է, որտեղ մինչ այժմ ամենաքիչ թվով … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն