
Թեղուտում արդեն իսկ հատվում է անտառը
Շարունակում եմ Թեղուտին նվիրված շարքը, նախորդ գրառումները կարող եք տեսնել այստեղ, այստեղ և այստեղ: Երբ սովորում էի Հայաստանի ամերիկյան համալսարանում, միակ բնապահպանությանն առնչվող դասընթացի ժամանակ հասկացա որ բնությանը հասցված վնասը շաաա~տ դժվար է հաշվարկել: Հաշվարկը անելիս տարբեր գործոններ պետք է հաշվի առնվեն և նույնիսկ լավագույն հաշվարկի դեպքում միայն տարիներ անց կարելի է հասկանալ իրական վնասը:
Այս ամենի ֆոնի վրա հատ հետաքրքիր է մեր հայ պաշտոնյաների մոտեցումը: Բավականին հաճախ բնավիրման նախարարությունը տեղեկատվություն է տալիս ապօրինի ծառահատումներից բնությանն հասցված վնասի մասին (մեկն էլ չկա հարցնի, այդ ո՞նց եք հաշվել): Գլուխգործոցը Թեղուտի ծրագրի վնասի հաշվարկն է եղել, որը կատարվել է 1984 թվականի գներով ու մեթոդաբանությամբ: Բազմաթիվ մասնագետներ պնդում են որ այս հաշվարկը սխալ է ու ծրագրի վնասը ավելի շատ է լինելու քան օգուտը: 2007թ.-ից բնապահպանները պնդում են որ վնասի անկախ գնահատում է պետք, նույնիսկ կան միջազգային մասնագետներ որոնք պատրաստ են այդ գործը անել, միայն պետք է մեր Կառավարության հրավերը: Բնականաբար, Կառավարության կողմից հրավեր ստանալու հավանականությունը շատ փոքր է: Բա որ հանկարծ պարզվի որ Թեղուտի ծրագրի վնասը իրոք հսկայական է…