Tag Archives: Ահազանգ

Ծառահատում Սևանում

Փաստորեն այս տարի էլ Սևանից պոկ չեն գալիս:  ՀՀ բնապահպանության նախարարի հրահանգով Սևանի թերակղզու տարածքում հանարային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։  Մայիսի 8 -ի դրությամբ հատվել է 115 ծառ։ Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Լուսանկարներ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Երկրի օրվա առաջարկ

Երկրի օրն է այսօր:  Ամբողջ աշխարհում «նշում» են :Ճ  Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում` ծառատունկ, աղբահանություն, այլընտրանքային էներգիայի օգտագործումն են ավելացնում… Համացանցում նույնիսկ փորձում են կազմակերպել մեկ միլիարդ կանաչ միջոցառումներ: Ես էլ առաջարկ ունեմ այս օրվա կապակցությամբ: Եկեք մտածենք ոնց մաքրենք … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Երևանը շարունակ բետոնապատվում է

Երևանը շարունակ կառուցապատվում ու բետոնապատվում է: Նորակառույցները, սրճարաններն ու սուպերմարկետները նորանոր կանաչ տարածքներ են զավթում ու արդեն դժվար է դրանց պուրակ կամ զբոսայգի անվանել: Քաղաքում արդեն հազվադեպ կարելի է գտնել բակային այնպիսի կանաչ տարածքներ, որոնք դեռ չեն ասֆալտապատվել կամ դեռ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ, Լուսանկարներ, Կարծիք-ում | Պիտակված , , , , , , , , , | Թողնել մեկնաբանություն

Ինչ անել, երբ…

Ինչ անել երբ վառվում են անտառները կամ ծառեր են հատվում.. Իհարկե միշտ էլ կարելի է պարզապես աչք փակել նման երևույթների վրա: Բայց եթե հանկարծ մտածում եք ահազանգելու մասին, այս համարները օգտակար կլինեն: Լենա Նազարյան ջան, շնորհակալություն այս ցուցակը կազմելու համար!

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Վիշապների պուրակում հատվելու է 150 ծառ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում պատրաստվում են հատել շենքերի դիմացի այգին (Վիշապների պուրակ), որպեսզի բարձրահարկ կառուցեն։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այգու հարակից շենքերի բնակիչները նշել են, որ այգում պատրաստվում են 150 ծառեր կտրել։ Բնակիչները բողոքել են, որ հարակից … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Ահազանգ-ում | Պիտակված , , , | Մեկնաբանություններ (3)

«Այժմ անտառները կազմում են մեր երկրի 6%-ը»

Հեղինակ՝ Արազ Արտինյան, աղբյուրը՝ Բնամարդ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ, Լուսանկարներ-ում | Պիտակված , , | Մեկնաբանություններ (2)

Հայաստանում 50 հազար հեկտար անտառային տարածք վտանգված է

Կառավարության որոշումները, որոնցով տարածքներ են օտարվել անտառային ֆոնդից եւ տրամադրվել համայնքներին՝ որպես արոտավայրեր եւ գյուղնշանակության հողեր, նպաստում են Հայաստանում անտառների վերացմանը։

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

Չայզամի լիճ. չքնաղ տեսարան, դրուժբա եւ միապետություն

Մի քանի օր առաջ այցելեցի Կապանի տարածաշրջանում գտնվող և Կարմրաքար գյուղին հարակից Չայզամի լիճը: Մի գեղեցիկ տեսարան, որը ոչ ոքի անտարբեր չի կարող թողնել, սակայն այդ գեղեցիկ ֆոնի վրա պարզ լսվում էր անտառը հատող «дружба»-ի ձայնը, որը չէր դադարում: Մոտեցա … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Ահազանգ, Լուսանկարներ-ում | Պիտակված , , , , , | Մեկնաբանություններ (4)

Անտառներում պղինձ ու մոլիբդեն են փնտրում

Էկոլուրը բավականին ծավալուն հոդված է տեղադրել Ելփինի անտառներում հանքաորոնողական աշխատանքների մասին: Որ ասում էինք որ Թեղուտի անտառի ոչնչացումը դա միայն մի անտառի պատմություն չէ, այլ սկիզբ է անտառների գլոբալ ոչնչացման… սրա համար էինք ասում:  Պատմությունը կրկնվում է: Մի օր գյուղ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Ահազանգ-ում | Պիտակված , , | 1 մեկնաբանություն

«168 Ժամ». «Անտառը հատում-տանում են»

Երկու տարի առաջ Թեղուտի «կաղ» տվող ավտոբուսով գնացել էի Թեղուտ: Դա ճիշտ այն ժամանակ էր, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսել էր հողերի գնման գործընթացը, եւ գյուղը դեռ չէր կորցրել իր հմայքը: «Թեղին չկա, բայց հո թեղուտցին կա՞»,- խրոխտ հպարտությամբ ասացին ավտոբուսի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Մամուլի հրապարակումներ-ում | Պիտակված , , , , , , , | Մեկնաբանություններ (5)