Tag Archives: Թեղուտ

Ֆլեշ մոբ Թեղուտի անտառի գերեզմանոցում

Երեկ կայացավ ճանաչողական արշավ ակցիան դեպի Թեղուտ: Բնապահպանները տեղում նաև  ֆլեշ մոբ կազմակերպեցին: Արշավի նկարները այստեղ են:  Advertisements

Հրատարակված՝ Լուսանկարներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Occupy Teghut. Հունվարի 15-ին արշավ դեպի Թեղուտ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին արշավ ակցիա է կազմակերպում դեպի Թեղուտ: Երեւանի փողոցներում արդեն կարելի է հանդիպել «Դեպի Թեղուտ», «Թեղուտ շուտով», “Occupy Teghut” գրությունների:

Հրատարակված՝ Հոդվածներ, Տեսանյութեր-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն

Վնասը գնահատվել է 1984թ. գներով

Շարունակում եմ Թեղուտին նվիրված շարքը, նախորդ գրառումները կարող եք տեսնել այստեղ, այստեղ և այստեղ:  Երբ սովորում էի Հայաստանի ամերիկյան համալսարանում, միակ բնապահպանությանն առնչվող դասընթացի ժամանակ հասկացա որ բնությանը հասցված վնասը շաաա~տ  դժվար է հաշվարկել:  Հաշվարկը անելիս տարբեր գործոններ պետք է հաշվի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , | 1 մեկնաբանություն

Թեղուտի ծրագիր=2 Bentley մեքենա

Թեղուտի հանքարդյունաբերության ծրագրի իրականացման դեպքում ոչնչացվելու են սարերը, գետերն իրենց հունով, բուսականությունը, կենդանական աշխարհը, մշակութային հուշարձանները, անտառային ու համայնքային հողերը, միջավայրը դառնալու է կայուն թունավոր նյութերով վարակված վայր և որպես վնասի փոխհատուցում առաջարկվում է 2 մլդ դրամ կամ 570 հազ … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , | Մեկնաբանություններ (3)

Հատվելու է 650 միջին չափի ֆուտբոլի դաշտի չափ անտառ

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքն այս անտառածածկ սարերի տակ է` Լոռու մարզում: Որպեսզի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն արդյունահանի պղինձ և մոլիբդեն, այն կառավարությունից թույլտվություն է ստացել հատել 357 հա անտառ` ավելի պատկերավոր` ՄՈՏ 650 ՀԱՏ ՄԻՋԻՆ ՉԱՓԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ: Թեղուտի անտառի հատումը … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Լուսանկարներ-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն

Անտառի հատումը անխուսափելի՞ է

Վերջերս Էկոլուրի թիմը եղել է Թեղուտում, հանդիպումներ ունեցել համայնքում:  Համայնքապետը մի քանի հետաքրքիր մտքեր է արտահայտել, որոնք կարող եք կարդալ ստորև:  Պարզապես չեմ հասկանում, ինչու համայնքի մասնակցության մասին խոսելիս չեն խոսւմ նաև նրա մասին որ հենց համայնքի ձայնը լսելի պետք … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Տեսանյութեր-ում | Պիտակված , , , , | 1 մեկնաբանություն

Թեղուտի պաշտպանության խմբի հայտարարությունը` Շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը»: Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք բնապահպանական կոնվենցիաների և ընդունել շրջակա միջավայրի գործողությունների ազգային ծրագիր: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառույցները միջազգային … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հայտարարություններ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել. որտե՞ղ է Թեղուտի վառելափայտը

«Հայանտառի» «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված անտառների հատումներն ու հատված ծառերի վերամշակումն իրականացնող «Կարաստ» ՍՊԸ-ի նախագահ Կամո Շահնազարյանը հատված ծառերի վառելափայտից 2011 թ. 10 մլն դրամ արժեքով 1000 խմ վառելափայտ է յուրացրել:

Հրատարակված՝ Հետազոտություններ, Ահազանգ-ում | Պիտակված , , , | 1 մեկնաբանություն

Թեղուտ. անտառը սպասում է

Հերթական ռեպորտաժ Թեղուտի աղետալի ծրագրի վերաբերյալ: Ծառերի հաստությունը տեսնու՞մ եք:

Հրատարակված՝ Հոդվածներ, Տեսանյութեր, Ահազանգ-ում | Պիտակված , , , , , , , | Թողնել մեկնաբանություն

«Վալլեքս-Գրուպ» -ի տարօրինակ մաթեմատիկան

2011թ. ապրիլի 16-ին «Վալլեքսե խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքներում: Ծառատունկին մասնակցեց ավելի քան 140 մարդ. ներգրավված էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ: 

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն