Գորիսի անտառնտեսություններն իդեալակա՞ն են աշխատել

Սյունիքի մարզի քարտեզը

Սյունիքի մարզ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներն այս տարի ստուգում իրականացրին Կապանի և Գորիսի անտառտնտեսություններում: Ստուգման արդյունքում պարզվեց, որ Կապանի անտառտնտեսություննում 12 միլիոն դրամի անտառախախտումներ են իրականացվել։ Ընդամենը։ Բայց այս համեստ թիվն անսահման մեծ է Գորիսի անտառտնտեսություննում անտառախախտումների թվից։ Բնապահպանության նախարարության աշխատակիցները Գորիսի անտառնտեսություններում ընդհանրապես անտառխախտում չեն գրանցել։ Ստացվում է՝ անտառտնտեսությունները իդեալական են աշխատել։

Տեղացի գյուղացիները, որ տեղեկանան ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստուգման արդյունքների մասին կզարմանան։ Նրանց հատկապես կզարմացնի Գորիսի անտառտնտեսության իդիալական աշխատանքը։

Երեւի կզարմանան նաև վերջերս Գորիսի անտառտնտեսություն այցելած ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները։ Նրանք ուսումնասիրում էին հրդեհված անտառների ոդիսականը: Պարզվում է, այսպիսի մեխանիզմ է գործում՝ անտառը հատվում է, հետո այդ տարածքը այրվում է և հետքերը մաքրվում են։

Իրականությունն այն է, որ Սյունիքի մարզի անտառները կայուն ձևով նոսրանում են անտառահատումների պատճառով։ Ի դեպ, այդ նոսրացումը կարող էր ավելի արագ իրականացվել, եթե չլինեին ազատագրված տարածքների անտառները: Այդ տարածքներում մեծ քանակով հատվել և հատվում են տարբեր նպատակներով, մասնավորապես կաղնի ծառատեսակը, որը օգտագործվում է բարձր որակի տակառների և մանրահատակի արտադրության համար: Բայց այս մասին մյուս հրապարակումներում։

Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Կարծիք-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.