Մեր պարադոքսը` հրդեհները դիտավորյալ են բռնկվել, բայց առանց չար մտադրությունների

Անտառային հրդեհ

Հրդեհները տարածվել են Հայաստանով մեկ: Այրվում է Արագածի ալպիական մարգագետինները: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն` հրդեհները գրավել են ավելի թան 400 հա տարածք Արագած լեռան լանջերին եւ 10 հա տարածք Ծաղկունյաց սարի լանջերին: Եվս 8 հա խոտածածկ տարածք այրվել է Եգիպատրոշ գյուղի կողքին:

Շիրակում այրվել է 50 հա խոտածածկ տարածք եւ 6 եղեւնի: Սյունիքում` Վարդավանք գյուղի հարեւանությամբ հրդեհը 5 ժամ է տեւել: Հրդեհ է բռնկվել նաեւ Կապան քաղաքի Բախաբերդ թաղամասի անտառում: Հրդեհն ընդգկել էր անտառի 25 հեկտար անտառային տարածք: Բռնակոթ գյուղի հարեւանությամբ այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Հրազդան քաղաքի հարեւանությամբ այրվել է 2500 քմ մակերեսով, իսկ Կոտայքի մարզի Կաքավաձոր գյուղի մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ջերմուկում (Վայոց Ձորի մարզ) այրվել է 400քմ խոտածածկ տարածք եւ 11 ծառ: Լոռու մարզում հրշեջներին օգնելու համար հարկ է եղել կանչել բանակայինների: Այրվել է 3000 հա խոտածածկ տարածք: Միայն վերջին 10 օրերի ընթացքում Լոռիում ընդհանուր առմամբ գրանցվել է հրդեհի 18 դեպք:

Հրդեհները պատահականություն չեն: Սակայն հազվադեպ կարելի է հրդեհելու մեջ չարամտություն գտնել: Պատճառը մեր գյուղերում կայունացած այն գիտակցությունն է, որ խոտն այրելու արդյունքում հաջորդ տարի ավելի լավ բերք կստանան: Դեռ որեւէ բացատրական աշխատանք որեւէ արդյունք չի տվել: Օրինակ` Ապարանում հրդեհելու հետեւանքների մասին բնակչությանը տեղեկացնելու նպատակով քայեր ձեռնարկվեցին: 10 գյուղերում հեռարձակվող տեղական հեռուստաալիքով հայտարարություններ տրվեցին, մարզային թերթում հոդված տպագրվեց, բնակիչների շրջանում քննարկում անցկացվեց: Միեւնույնն է, մարդիկ շարունակում են այրել արոտավայրերը, եւ դրա հետ մեկտեղ հարակից անտառները:

ԷկոԼուր

Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Ահազանգ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.